Մարկեսը կհանդիպի Բրեդլիին սեպտեմբերի 14-ին
19/04/2013 14:56

Նմանատիպ
Խուան Մանուել Մարկեսը տիտղոսի համար կպայքարի ամերիկացի Տիմատի Բրեդլիի հետ:
Մարկեսը որոշում է ընդունել շարունակել կարիերան: Սեպտեմբերի 14-ին 39-ամյա մեքսիկացին Լաս Վեգասում կհանդիպի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Տիմատի Բրեդլիի հետ:
-Ես խորհրդակցեցի ընտանիքիս հետ ու որոշեցի շարունակել կարիերաս: Դա կապված է նրա հետ, որ ես ինձ լավ եմ զգում: Ըստ իմ կանխատեսումների’ ուժերս կբավականացնեն ևս երկու-երեք մենամարտերի համար:
Սեպտեմբերի 14-ի համար քննարկվել են երկու մարզիկների թեկնածություններ’ Տիմատի Բրեդլիի ու Մայկ Ալվարադոյի: Ես ուրախ եմ նոր մարտահրավերի համար, ու Բրեդլիի հետ մենամարտը ինձ համար թեթև զբոսանք չի լինի: Ինձ համար մեծ պատիվ է փորձել չեմպիոն դառնալ արդեն հինգերորդ քաշային կարգում,- ասել է Մարկեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում