Ֆերգյուսոնը հերքել է` Ռունին կարող է տեղափոխվել «ՊՍԺ»

Ֆերգյուսոնը հերքել է` Ռունին կարող է տեղափոխվել «ՊՍԺ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ թիմի հարձակվող Ուեյն Ռունին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի «ՊՍԺ»; Ավելի վաղ փարիզյան ակումբի նախագահի նախկին խորհրդական Միշել Մուլենը նշել էր, որ առաջիկա ամռանը անգլիացի ֆուտբոլիստը անպայման տեղափոխվելու է Փարիզ:

-Ռունին «ՊՍԺ»-ո՞ւմ. չեմ կարծում, թե այստեղ որևէ բան կա, որի մասին արժե խոսել. նա Փարիզ չի տեղափոխվի,- ասել է շոտլանդացի մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում