«Բայերը» հաստատել է` Շյուռլեի հարցով բանակցում է «Չելսիի» հետ

«Բայերը» հաստատել է` Շյուռլեի հարցով բանակցում է «Չելսիի» հետ

«Բայերի» սպորտային տնօրեն Ռուդի Ֆյոլլերը երեկ մեկնել է Լոնդոն: Սա հաստատել է անձամբ նա’ նշելով, որ «Չելսիի» հետ բանակցություններ է վարում’ կապված կիսապաշտպան Անդրե Շյուռլեի տեղափոխության հետ:

Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ լոնդոնցիները պատրաստ են գերմանացու համար վճարել 20 մլն. ֆունտ: Անձամբ Շյուռլեն էլ «Չելսիի» հետ արդեն համաձայնեցրել է անհատական պայմանագրի պայմանները:

-Այո, ես Լոնդոնում եմ, որտեղ բանակցություններ եմ վարում «Չելսիի» հետ: Ավելին ոչինչ չեմ կարող ասել այս հարցի մասին,- ասել է Ֆյոլլերը Bild-ի հետ զրույցում:

Բացի այդ, լևերկուզենյան ակումբը հետաքրքրված է «Չելսիին» պատկանող բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրեյնի ծառայություններով, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Բրեմենի «Վերդերի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում