Օզիլի դուբլը և Բենզեմայի գոլը հաղթական էին «Ռեալի» համար. (տեսանյութ)
20/04/2013 21:48
Կարդացեք նաև
Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2:1 հաշվով հաղթանակ տոնեց 7-րդ հորիզոնականում ընթացող «Բետիսի» նկատմամբ:
Հաշիվը 45-րդ րոպեին Բենզեմայի փոխանցումից հետո բացեց Մեսութ Օզիլը, երկրորդ խաղակեսի մեկնարկում արդեն Բենզեման դարձավ գոլի հեղինակ` կրնապատկելով իր թիմի առավելությունը:
73-րդ րոպեին հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. «արքայական» ակումբի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը հստակ իրացրեց Խորխե Մոլինան, սակայն հանդիպման ավարտից րոպեներ առաջ Օզիլը դարձավ ևս մեկ գոլի հեղինակ` ձևակերպելով վերջնական հաշիվը:
Այս խաղից հետո «Ռեալն» ունի 71 միավոր և շարունակում է ընթանալ երկրորդ հորիզոնականում, իսկ «Բետիսը» 48 միավորով մնաց 7-րդ տեղում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում