ՀՀ դեսպան. «Հայ-իտալական հոգեւոր առնչությունները բացառիկ են»
Նմանատիպ
Փետրվարի 17-20-ը ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում էր Իտալիայի Պուլիայի տարածաշրջանում` ՆարդոյումՍրբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնին մասնակցելու, ինչպես նաև Բարիում և այլ քաղաքներումհայկական պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ դեսպանի այցի առաջին օրը Նարդոյի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Նարդոյի քաղաքապետ Մարչելո Ռիզին /Marcello Risi/, քաղաքային խորհրդի նախագահ Ա. Տիենեն ու անդամները, ինչպես նաև գիտնականներ Մարիա Ռոսարիա Տամբլեն և Դոնատո Ջիանկարլո դե Պասկալիսը, որոնք ներկայացրեցին իրենց կողմից հեղինակած և նոր հրատարակված գիրքը` «Կապերը Հայաստանի և Նարդոյի միջև. Սրբ.Գրիգոր Լուսավորչի պաշտամունքը»:
Իր հերթին դեսպան Կարապետյանը քաղաքային իշխանություններին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է, որ «ընդհանրապես ժողովուրդների միջև հոգևոր կապերը ամենահզորն են և հարատև: Այդ իմաստով հայ-իտալական առնչությունները բացառիկ են: Նարդոն էլ դրա վառ ապացույցն է, ուր պաշտում են աշխարհի առաջին քրիստոնյա պետության առաջին հոգևոր առաջնորդին` Սրբ. Գրիգոր Լուսավորչին»: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պաշտպանել է այս քաղաքը 1743թ. երկրաշարժից, նա կպաշտպանի Նարդոն նաև ապագայում` մեզ ներկաներիս ժառանգելով հավերժ ամուր պահել հայ-իտալական բարեկամությունն ու մեր երկու ժողովուրդների միջև առկա այս բացառիկ հոգևոր կապը », –շեշտել է Հայաստանի դեսպանը:
Քաղաքապետի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում Ռուբեն Կարապետյանը խոստացել է աջակցել Նարդոյի և Հայաստանի միջև կապերի զարգացման ուղղությամբ համապարփակ աշխատանքային ծրագրի մշակման և իրականացման գործում` մշակութային, տնտեսական և զբոսաշրջության ոլորտներում:
Նարդոյում ՀՀ դեսպանը հանդիպել է նահանգի հոգևոր առաջնորդին, արքեպիսկոպոս Դոմենիկո Կալիանդրոյին /Mons. Domenico Caliandro/, մասնակցել է քաղաքի կենտրոնական եկեղեցում Սրբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված պատարագին, ինչպես նաև քաղաքային տարեկան երթին, որի ընթացքում հոգևոր և աշխարհիկ իշխանությունները բնակիչների հետ միասին հանդիսավոր կերպով շրջում են ամբողջ քաղաքով ` Սրբ. Գրիգոր Լուսավորչիկիսանդրու հետ:
Այցի ընթացքում դեսպան Կարապետյանը հանդիպել է նաև նահանգի գործարարներին, որոնց հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հաստատման հնարավորությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում