Ֆաբրեգասի գոլը հաղթանակ է պարգևում «Բարսելոնային» (տեսանյութ)

Ֆաբրեգասի գոլը հաղթանակ է պարգևում «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լևանտեի» նկատմամբ:

«Կապտանռնագույնները» դեռևս առաջին խաղակեսում ստեղծեցին հաշիվը բացելու հնարավորություններ, սակայն դրանք գոլերի վերածել չհաջողվեց, իսկ Դավիդ Վիլյան չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը: Հանդիպման հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց Սեսկ Ֆաբրեգասը:

Այս խաղից հետո «Բարսելոնան» 84 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում