Կազեմիրոն գոհ է դեբյուտից

Կազեմիրոն գոհ է դեբյուտից

Կիսապաշտպան Կազեմիրոն գոհ է, որ երեկ առաջին անգամ խաղաց «Ռեալի» առաջին թիմում.

-Շատ երջանիկ եմ ու շնորհակալ մարզիչներիցս: Երազանքս կատարվեց ու հիմա պետք է աշխատեմ,  որ ավելի շատ հնարավորություններ ստանամ թիմում:

Ես թիմի խաղացող եմ ու կխաղամ այնտեղ, որտեղ կասի մարզիչս: Ինձ բոլոր դիրքերում էլ լավ եմ զգում: Ուզում եմ միայն օգնել,-հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆուտբոլիստը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում