Բան երջանիկ է «Չելսիի» կազմում

Բան երջանիկ է «Չելսիի» կազմում

«Չելսիի» հարձակվող Դեմբա Բան ասել է, որ լավ է զգում Լոնդոնում.

— Միշտ շատ եմ աշխատել, որ «Չելսիի» պես թիմում խաղամ: Չեմ ուզում նախկին ակումբներիցս որևէ մեկին վիրավորել, բայց սա բոլորովին այլ մակարդակ է, ինչ որ այլ բան…

Հիմա հաճույք եմ ստանում իմ գործողություններից: Սա նվերի պես է: Ինչ-որ մեկը քեզ նվեր է տալիս, ու դու երջանիկ ես: Ոչ մի տեսակի ճնշում չեմ զգում: Ցանկանում եմ հաղթել ակումբի, խաղընկերներիս ու մարզչիս համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում