Առաջատարները միավորներ են կորցնում. «Միկան»` պարտվեց, «Շիրակը» ոչ-ոքի խաղաց

Առաջատարները միավորներ են կորցնում. «Միկան»` պարտվեց, «Շիրակը» ոչ-ոքի խաղաց

Կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 38-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:

Մրցաշարային աղյուսակի առաջատար «Շիրակը» հյուրընկալվելիս չկարողացավ առավելության հասնել «Ուլիսի» նկատմամբ. այդ խաղում հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց, և թիմերը վաստակեցին մեկական միավոր:

«Միկան» ևս հյուրընկալվելիս ձախողվեց: «Արարատի» հետ խաղում Անդրանիկ Սարգսյանի 58-րդ րոպեին խփած գոլը միակը և հաղթականն էր դաշտի տերերի համար:

Այս տուրից հետո Գյումրու ակումբը 78 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Միկան» 73-ով մնաց երկրորդ հորիզոնականում: «Ուլիսն» ունի 38, իսկ «Արարատը»` 31 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում