17.1 C
Yerevan

«Դնեպր»-«Շախտյոր»` 1:1. Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Նմանատիպ

Բենզեման առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է Սաուդյան Արաբիայի...

Սաուդյան ակումբը Մեսսիին աստղաբաշխական գումար է առաջարկել

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլյալ» ակումբը Լիոնել Մեսսիին անհավանական շահավետ պայմանագիր...

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Չավիի հետ

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ։ Կողմերի...

Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար Դոնեցկի «Շախտյորը» միավորներ կորցրեց:

«Հանքափորները» հյուրընկալվել էին «Դնեպրին»: Հանդիպման հաշիվն արդեն 13-րդ րոպեին դաշտի տերերից բացեց Մատեուսը: Առաջին խաղակեսում «Շախտյորը» գոլով չկարողացավ պատասխանել, և թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում: 

Երկրորդ կեսի 60-րդ րոպեին Չեբերյաչկոն սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ֆերնանդինոյի նկատմամբ, ինչին հաջորդեց մրցավարի կողմից 11 մետրանոցի նշանակետի ցույց տալը: Տուգանային հարվածն անվրեպ իրացրեց Դարիո Սրնան` այդպիսով ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

«Դնեպր»-«Շախտյոր»` 1:1

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես և սպասվում էր, իր թիմի մեկնարկային կազմում  էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանն` ունենալով հաջողության հասնելու մի քանի հնարավորություններ:

Այս խաղից հետո «հանքափորները» 70 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Դնեպրը» 49 միավորով 4-րդն է:

spot_imgspot_img