Մանչինի. Չեմպիոնական մրցավազքը մեզ համար ավարտվել էր երեք-չորս շաբաթ առաջ
22/04/2013 12:52
Կարդացեք նաև
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Տոտենհեմից» կրած 1-3 հաշվով պարտությունից հետո նշել է, որ նրա թիմը վատը չէ ապագա չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդից»:
-Չեմպիոնական մրցավազքը մեզ համար ավարտվել էր երեք-չորս շաբաթ առաջ: «Յունայթեդը» լավագույն թիմը չունի, բայց նրանք արժանի են տիտղոսին, քանի որ մենք շատ միավորներ ենք կորցրել, չնայած այդ հանդիպումներում պարտությունների արժանի չէինք:
Բայց «Յունայթեդը» մի շարք անընդմեջ հաղթանակներ է տոնել, ու նա արժանի է այդ կոչմանը,- Մանչինիին մեջբերում է Manchester Evening News-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում