Բուսկետս. «Բավարիայի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող է խնդիրներ ստեղծել
22/04/2013 13:37
Կարդացեք նաև
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը նշել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիայի» հետ մրցավեճում իր թիմին դժվարին պայքար է սպասվում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
-Եզրափակիչ դուրս կգա այն թիմը, որը ցույց կտա ավելի ուժեղ ու համոզիչ խաղ: Հուսով եմ’ հաջողությունը մեր կողմը կլինի: Պայքարը դժվարին է լինելու, քանի որ միմյանց հետ են հանդիպելու շատ ուժեղ թիմեր, ովքեր գրեթե նույն խաղաոճն են դավանում: «Բավարիան» ֆուտբոլասերներին հաճելի ֆուտբոլ է ցուցադրում’ իր կազմում ունենալով մի շարք ուժեղ ֆուտբոլիստների: Նրանցից յուրաքանչյուրը կարող է խնդիրներ ստեղծել, սակայն նրանք ուժեղ են նաև թիմային խաղով,- ասել է Բուսկետսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում