Ջերրարդը Սուարեսին մեկ շարքի վրա է դրել Մեսսիի ու Ռոնալդուի հետ
22/04/2013 15:08
Կարդացեք նաև
«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերրարդը գովել է իր թիմակից Լուիս Սուարեսին’ նրան անվանելով Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ: Հիշեցնենք’ Պրեմիեր լիգայի երեկ տեղի ունեցած «Չելսիի» հետ մրցավեճի վերջին վայրկյաններին հենց ուրուգվայցու դիպուկ հարվածը մերսիսայդցիներին փրկեց պարտությունից:
-Ես կցանկանայի խոսել այս հանդիպման երկրորդ կեսում ու, ընդհանրապես, ողջ մրցաշրջանի ընթացքում նրա ելույթների մասին: Նա դրանց հաշվին արժանի է Անգլիայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին:
Նա աշխարհի ամենավառ ֆուտբոլիստներից մեկն է և նույն շարքի վրա է Մեսսիի ու Ռոնալդուի հետ: Սուարեսը իսկական հանճար է, և ես չեմ հոգնում դա կրկնելուց,- ասել է Ջերրարդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում