«Միլանի» 26-ամյա գանացի կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգը «Յուվենտուսի» երկրպագուների կողմից ռասիստական դրսևորումների է հանդիպել թիմերի’ երեկ կայացած մրցավեճում:
Վիրավորական արտահայտություններ ֆուտբոլիստի հասցեին սկսել են հնչել դեռ «ռոսսոներիի» նախավարժանքի ժամանակ, ինչին նա պատասխանել է ձեռքը դեպի շուրթերը տանելով’ փորձելով լռեցնել երկրպագուներին: Այնուհետև դա շարունակվել է, երբ մարզադաշտի հաղորդավարը ներկայացրել է թիմերի կազմերն ու հնչեցրել Բոատենգի անունը;
Նշենք, որ խաղն ավարտվել է թուրինցիների հաղթանակով’ 1-0: