Չեխ բարձրաստիճան պաշտոնյան կարեւորել է հայ-չեխական հարաբերությունները

Փետրվարի 23-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Պառլամենտի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Միրոսլավա Նեմցովայի (Miroslava Němcová) հետ: Չեխ պաշտոնյան շնորհավորեց դեսպանին Չեխիայի Հանրապետությունում իր պարտականությունները ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ ՉՀում ՀՀ դեսպանության բացումը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այնուհետև տիկին Նեմցովան նշեց, որ միջխորհրդարանական կապերիամրապնդումը երկկողմ հարաբերությունների նշանակալի բաղադրիչն է: Այս առնչությամբ Չեխիայի ներկայացուցիչների պալատի նախագահը հատուկ կարևորեց երկու երկրների խորհրդարաններումտարածաշրջանայինի փոխարեն երկկողմ բարեկամականպատգամավորական խմբերի ձևավորումը, որի նախադրյալներն արդեն կան Չեխիայի օրենսդիր մարմնում:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայչեխական տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, պայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Դեսպան Սեյրանյանը զրուցակցի խնդրանքով մանրամասն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի և հայթուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները: Տիգրան Սեյրանյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հայ դիվանագետը խորհրդարանի խոսնակին տեղեկացրեց ԵՄ հետ վարվող բանակցային գործընթացների ընթացքի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում