Իրանի պաշտպանության նախարար. «Սիոնիստական վարչակարգը փլուզման եզրին է»

Համաձայն իրանական « Fars News Agency»-ի Իրանի Պաշտպանության Նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ Իրանի ժողովուրդը ուզում է դեմառդեմ դուրս գալ սիոնիստական վարչակարգի դեմ:

Վահիդին նաև ավելացրել է, որ նրանք (Իսրայելը ) բարձրաձայն սպառնացել են  Իրանին, և սա շոու է, քանի որ նրանք գիտեն , որ Իրանը կարող է ջնջել Իսրաելին աշխարհի քարտեզի վրայից:

«Սիոնիստական վարչակարգը  փլուզման երզրին է», – ասել է նա:

Իրանը և Իսրայելը դադարեցրել են դիվանագիտական հարաբերությունները 1979 թ-ի իսլամական հեղափոխությունից հետո: Իսրայելը մեղադրում է Իրանին միջուկային զենքի արտադրության մեջ, և անդրադառնալով  «Իրանի՝ Թել Ավիվի վրա հարձակվելու մտադրությանը», պնդում է, որ այն  առաջինը   կհարվածի Իրանի միջուկային կառույցներին:

Քանի որ Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված լարվածության աճում է, ԱՄՆ-ն վերջերս խստացրել է Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները`   ջանալով կանխել Իսրաելի զինված հարձակումը մի երկրի վրա, որը կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Մերաձավոր ԱրևելքումI Փերտվարի 5-ին “ U.S TV network”-ին տված հարցազրույցում, այն հարցին թե արդյո՞ք Իսրաելը մտադիր է հարձակվել Իրանի վրա ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի նախագահության ընթացքում , ասել է , որ  չի կարծում թե Իսրաելը այդպիսի որոշում է կայացրել, ավելացնելով , որ ԱՄՆ-ն և Իսրայելը կգործեն  «ձեռք ձեռքի տված»  կապված Իրանի հետ միջուկային հակամարտության խնդիրներին :

Այնուամենայնիվ,  ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան ավելի վաղ նշել է, որ ամենայն հավանակաությամբ Իսրաելը  կհարվածի Իրանին արդեն ապրիլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում