«Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կարծում է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բորուսսիայի» հետ պատասխան խաղում թիմի երկրպագուները կարող են 12-րդ խաղացողի դերը կատարել ու աղդել հանդիպման արդյունքի վրա.
-Մենք դժգոհ ենք 1:4 հաշվից, սակայն պատասխան խաղում կարող ենք հասնել մեր ուզած արդյունքին: Մեր երկրպագուները կարող են որոշիչ դեր խաղալ: Բայց պետք է թիմն ինքը առաջին քայլն անի: Առջևում 6 օր կա ու կփորձենք նրանց դիմակայելու տարբերակ գտնել: