Երևանում կքննարկեն ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերը

Փետրվարի 27-28-ը Երևանում կայանալու են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի շուրջ բանակցություններ:

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, հայկական կողմի պատվիրակությունը գլխավորելու ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շրջանակներում ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում ՀՀ քաղաքացիների` մի շարք խմբերի համար, ինչպիսիք են պաշտոնական պատվիրակության անդամները, դպրոցականները, ուսանողները, գործարարները և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչները, գիտնականները և այլք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում