Ավտովթարներ ադրբեջանական բանակում. Կան զոհեր և վիրավորներ

Ադրբեջանական բանակում ավտովթարային միջադեպեր են գրանցվել. կան զոհեր և վիրավորներ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ադրբեջանցի ենթասպա Նիզամեդդին Աբդուլլաևը, իրեն պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով դուրս է եկել երթևեկելի հատվածից ու բախվել էլեկտրասյանը:

Վթարի հետևանքով, ավտոմեքենայի ուղևոր Ռաֆայիլ Ալեսկերովը (ծնված 1974թ.) մահացել է, իսկ մեկ այլ ուղևոր՝ ենթասպա Շայիգ Սեիդովը ծանր կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մեկ այլ դեպք էլ գրանցվել է, երբ «Զիլ» մակնիշի զինվորական մեքենան զինծառայողներ է տեղափոխել Ադրբեջանի N զորամասը: Մեքենան կրկին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել է:

Յոթ զինվոր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Նրանք տեղափոխվել են  հիվանդանոց, և նախնական տվյալների համաձայն՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Պաշտպանության նաարարությունից հաստատել են միջադեպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում