ԱՄՆ կոնգրեսականը Սումգայիթի ջարդերի մասին. Մենք հիշում ենք այդ զոհերին, ինչպես նաև նրանց, ովքեր կոտորվել են Կիրովաբադում և Բաքվում
Նմանատիպ
1988 թվականի փոտրվարի 26-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ապրող հայերը ենթարկվել են պարբերական խոշտանգումների, ինչի արդյունքում բազում զոհեր են եղել: ԱՄՆ կոնգրեսական Դավիդ Ն.Սիսիլինը փետրվարի 27-ին հետևյալ հայտարարությունն է տարածել՝ անմեղ զոհերի հիշատակին:
«Ավելի քան քսան տարի առաջ այս օրը, անմեղ հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ, ովքեր ապրում էին Սումգայիթում, ենթակվել են սարսափելի դաժան և կազմակերպված ջարդի, ինչը ստիպել է նրանց լքել իրենց տները: Մենք այսօր հիշում ենք այդ զոհերին, ինչպես նաև նրանց, ովքեր կոտորածների են ենթարկվել Կիրովաբադում և Բաքվում: Հիշելով այդ անհասկանալի դաժանությունների զոհերին՝ եկեք երբեք չմոռանանք մեր՝ որպես մարդկային ռասսայի ներկայացուցչի միմյանց հանդեպ պատասխանատվությունը և կարևորենք խտրականության դեմ պայքարը, որտեղ էլ որ դա պատահում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում