Սոֆիայի Երեւանյան պուրակի հայկական խաչքարի մոտ հարգել են Սումգայիթյան զոհերի հիշատակը

Փետրվարի 28-ին Սումգայիթի ողբերգության 24-րդ տարելիցի կապակցությամբ Բուլղարիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի Երեւանյան պուրակում տեղադրված հայկական խաչկարի մոտ տեղի ունեցավ պսակադրման արարողություն:

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ արարողությանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայի Հայ Առաքելական Եկեղեցու Բուլղարիայի Թեմի Առաջնորդական տեղապահ վարդապետ Տեր Աբգար Հովակիմյանը, Սոֆիայի եկեղեցական եւ թեմական խորհրդի, հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական եւ հասարակական կազմակերպությունների անդամներ, մտավորականներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Արարողությունից հետո Սոֆիայի հայկական եկեղեցում Սումգայիթի զոհերի հիշատակին մատուցվեց սգո պատարագ:

Տեղեկացնենք նաեւ, որ նույն օրը հոգեհանգստյան պատարագներ մատուցվեցին նաեւ Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա, Բուրգաս քաղաքների եկեղեցիներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում