ՊԲ ժամկետային զինծառայողը զոհվել է իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից
29/02/2012 17:31
Նմանատիպ
Փետրվարի 29-ին ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Տիգրան Վանոյի Վարյանը: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից:
«Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում