Նախագահը մասնակցել է Արտաշես Գեղամյանի հեղինակած գրքերի շնորհանդեսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հեղինակած գրքերի շնորհանդեսին, հայտնում են երկրի ղեկավարի մամլո ծառայությունից:

Լայն հանրության համար նախատեսված ժողովածուները ներառում են Արտաշես Գեղամյանի գործունեության վերջին երեք տարիների հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում