Թուրքիան կողմ է Սիրիայի հարցում Կոսովոյի ծրագրի կիրառմանը
Նմանատիպ
Թուրքիան գիտակցում է իր տարածքով Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխելու հարցի շուրջ միջազգային հանրության հետ համագործակցելու հավանականությունը առանց ՄԱԿ–ի ԱԽ–ի ուղղորդման, ինչպես դա արվեց Կոսովոյի դեպքում, 1999թ–ին, գրում է թուրքական «Hurriyetdailynews.com» պարբերականը:
Միջանցքներ ստեղծելու համար անհրաժեշտ է ՄԱԿ–ի ԱԽ–ի մանդատը, բայց Ռուսաստանն ու Չինաստանը, ովքեր օժտված են վետոի իրավունքով, հայտարարել են, որ թույլ չեն տա որևէ բանաձևի ընդունում, որը ըստ նրանց կլինի ապակայունացնող:
Եթե Ռուսաստանն ու Չինաստանը շարունակեն ձախողել Սիրիայի վարչակարգի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու ՄԱԿ-ի ԱԽ-ի փորձերը, ապա միջազգային հանրությունը այլընտրանքային օրինական ուղիներ կփնտրի Սիրիա տանող մարդասիրական միջանցք ստեղծելու համար,«Hürriyet Daily News» թուրքական պարբերականին հայտնել է թուրք պաշտոնյան:
Անկարայի գնահատմամբ` հնարավոր է Ռուսաստանում գալիք ընտրություններից հետո Մոսկվան փոխի իր դիրքորոշումը կապված սիրիական ճգնաժամի հետ, ասել է ԹԱՄԺ նախագահ Ջեմիլ Չիչեքը:
Միևնույն ժամանակ Չիչեքը քննադատել է նրանց, ովքեր Թուրքիային ջանասիրաբար հորդորում են լուծում գտնել սիրիական ճգնաժամին: «Մի դրդեք մեզ որևէ բան անել»,-հայտարարել է նա Էր-Ռիադ այցելության ժամանակ: «Մի խումբ խորամանկներ Սիրիայում կատարվող դեպքերին հետևում են ինչպես պարզապես ֆուտբոլային խաղի կհետևեին և ասում են. «Թուրքիան պետք է կարգավորի սա»»:
Սիրիայում ճգնաժամին վերջ տալու համար Թուրքիան արեց այն , ինչ կարող էր, ասել է Չիչեքը` ավելացնելով, որ ցանկացած մեկը պատասխանատու է Մերձավոր Արևելքում ծագած վեճերի համար:
«Նրանք, ովքեր Սիրիայի հետ սահմանակից չեն, չպետք է բավարարվեն պարզապես ելույթներով: Ես հուսով եմ արաբական արմատներ ունեցող իսլամական երկրները կանեն ավելին, քան արվել է մինչև հիմա»,- նշել է նա:
Աղբյուրը նաև գրում է, որ Թուրքիան հերքում է այն պնդումները, թե նա թույլ է տալիս օգտագործել իր տարածքը Սիրիային զենք տրամադրելու համար: «Մեղադրանքներն անհիմն են»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարարի մամուլի խոսնակ Սելջուկ Ունալը Անատոլիայի լրատվական գործակալությանը:
Հիշեցնենք, որ ըստ բրիտանական «Times» պարբերականի` Սիրիան Թուրքիայի տարածքն օգտագործում է հավելյալ զենք ստանալու նպատակով, իսկ թուրքական կառավարությունը, թեպետև չի խրախուսում զենքի առևտուրը, աչք է փակում և ոչինչ չի անում դա կանխելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում