ԱԺ-ն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը
01/03/2012 13:24
Նմանատիպ
Այսօր Ազգային Ժողովի նիստը պատգամավորները սկսել են մեկ րոպե լռությամբ՝ հարգելով 2008 թ.-ի մարտիմեկյան զոհերի հիշատակը: Այնուհետև քվեարկության է դրվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:
Նախքան ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հայտարարությունը քվեարկության սկզբի մասին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն օգտվել է ԱԺ կանոնադրությամբ տրված հնարավորությունից և 20 րոպե ընդմիջում է խնդրել:
Ընդմիջումից հետո կայացել է քվեարկություն, որին չեն մասնակցել ընդդիմադիր «Ժառանգություն» ու ՀՅԴ խմբակցություննների անդամները: Արդյունքում՝ օրինագիծն ընդունվել է 67 կողմ, մեկ՝ դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Նշենք, որ օրինագիծն արդեն մեկ անգամ հետ է կանչվել Կառավարություն լրամշակվելու նպատակով, այնուհետև դարձյալ ներկայացվել է պատգամավորների քննարկմանը: Սակայն մասնավորապես խորհրդարանական ընդդիմությունը կտրկականապես դեմ էր դրան: Որոշ պատգամավորներ նույնիսկ կոչ էին արել Կառավարությանը դարձյալ հետ տանել օրինագիծը, սակայն երեկ երեկոյան ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ օրինագիծը հետ չի կանչվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում