Ա.Լևոնյան. «Եվրատեսիլ»-ի մասնակցությունը չի կարելի ազգային արժանապատվությունից բարձր դասել

Այսօր «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակհայկական էստրադայի ներկայացուցիչներ Ալլա Լևոնյանը և Արսեն Գրիգորյանը խոսել են այն մասին, թե պետք է արդյոք Հայաստանը մեկնի Բաքու «Եվրատեսիլ-2012» մրցույթին, թե ոչ:

Երգչուհի Ա.Լևոնյանը հայտնել է,որ  ի սկզբանե դեմ է եղել մրցույթին մասնակցելունևբազմաթիվ առիթներով բարձրաձայնել է իր դիրքորոշումը.

«Դեմ եմորովհետև մրցույթի մասնակցությունը չի կարելի  ազգային արժանապատվությունից բարձր դասել: Կան սկզբունքներ,որոնց վրայով պետք չէ անցնել:Տարիներ առաջ Նյու-Յորքում ադրբեջանիցիները չեն մասնակցել փառատոնի, ասելով, որ դրանիցից, այսինքն մեզանից, հետո բեմը պետք է ժավելով մաքրել: Այն դեպքում, երբ սահմանին մեր տղաները սպանվում են, ո՞ւմ ենք ինչ ապացուցում: Մենք հաղթել ենք և երգով չի, որ դա պետք է ապացուցել:»,- ընդգծել է երգչուհին՝ հավելելով, որ«Եվրատեսիլ»-ին չմասնակցելու այս կոչը պետք է դիտարկել ոչ թե որպես վախ,այլորպեսարհամարհանք`ուղղված Բաքվին:

Վաստակավոր արտիստ Ա.Գրիգորյանն իր հերթին հայտնել է, որ չնայած ավելի քան երկու տասնյակ երգիչներ հայտարարությամբ հրաժարվել են մասնակցել Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին, սակայն մրցույթին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հարցը կհստակեցվի մինչև մարտի 20-ը, քանի որ վերջնական որոշումը պետք է կայացնի Հանրային Հեռուստաընկերությունը:

«Սա կենաց-մահու հարց չէ: Մենք ի սզբանե պետք է «ոչ» ասեինք: Ես դա ասում եմ նախ և առաջ որպես քաղաքացի: Մեր զինվորների սպանության համար այնտեղ աստղեր են շնորհում, այն էլ զինադադարի պայմաններում: Ադրբեջանի հետ մենք պետք է միայն կապ ունենանք ԼՂ հարցի կարգավորման շրջանակներում: Մշակույթը սահմաններ չի ճանաչումը, բայց այս դեպքը բացառություն է: Սա նախ և առաջ քաղաքականացված մրցույթ է, ոչ թե մշակույթ, այլ շոուբիզնես»,-իր կարծիքը հիմնավորել է երգիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում