Ադրբեջանական Գուբա քաղաքում անկարգություններ են. Լեզգիններն այլևս չեն ցանկանում անարգանք հանդուրժել
Նմանատիպ
Ադրբեջանի ներքին զորքերին պատկանող բեռնատարների, ջրցան մեքենաների, «БТР»-ների և զրահապատ մեքենաների շարասյունն ուղևորվել է դեպի Ադրբեջանի հյուսիսում գտնվող Գուբա քաղաքը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Զինված ուժերն արդեն երեկվանից մտել էին քաղաք: Իսկ պատճառը 10.000-անոց բողոքի ակցիան է, որը մարդկանց հավաքել է Գուբայի Կառավարության շենքի առջև: Ցուցարարներն արտահայտում են իրենց դժգոհությունը շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռաուֆ Հաբիբովի արած վիրավորական հայտարարությունների կապակցությամբ: Նշվում է, որ վերջինս ասել է, թե գուբացիները «վաճառել են իրենց շրջանը և իրենց»:
Մինչ այդ, ցուցարարների մեծամասնությունը լեզգիններ են, ովքեր ապրում են Ադրբեջանի տարածքում և իշխանության կողմից խիստ ճնշումների են ենթարկվում: Ազգային փոքրամասնությունների նկատմամբ պարբերաբար տեղի ունեցող ճնշումները արդեն լցրել են վերջիններիս համբերության բաժակը, և լեզգինները որոշել են պաշտպանել իրենց իրավունքները:
Ցուցարարները, պահանջելով Հաբիբովի հրաժարականը, Կառավարության շենքի ուղղությամբ քարեր են նետել: Անմիջապես քաղաք են մտել ներքին զորքերը, ինչն անմիջապես բախում է առաջացրել ցուցարաների հետ: Իրադրությունը սրվել է այն բանից հետո, ինչ ցուցարարների վրա կիրառվել է արցունքաբեր գազ:
Այդ ընթացքում «Թուրան» գործակալությանը ոստիկանությունից հայտնել են, որ քաղաքում ոչ մի անկարգություն էլ չկա: Իսկ ավելի ուշ ցույցի մասնակիցները հաղորդել են գործակալությանը, որ չեն պատրաստվում հեռանակ հրապարակից, մինչև որ Գուբայի ղեկավարը հրաժարական չտա:
Ցուցարարներն իրենց ձեռքերում են պահում նախագահ Իլհամ Ալիևի նկարը և վանկարկում են «Հրաժարական», «Անշնորհակալ» կոչերը: Ակտիվիստրենը նաև այրել են Հաբիբովի տունը և այնտեղ մոտ չեն թողնում հրշեջ ծառայությանը:
Ցույցի ընթացքում տեղի բնակիչները փակել են Գուբայի մուտքը տրանսպորտային միջոցների համար: Խիստ հսկողության տակ է առնվել Բաքու-Գուբա ճանապարհը՝ սկսած Սումգայիթից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում