Սամորանո. Պերեսին ասել եմ` ուզում եմ օգտակար լինել «Ռեալին»

Սամորանո. Պերեսին ասել եմ` ուզում եմ օգտակար լինել «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» ու Չիլիի հավաքականի նախկին հարձակվող Իվան Սամորանոն վերջերս հանդիպել է «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հաղորդում է իսպանական մամուլը: Սամորանոն ակումբի ղեկավարին ասել է, որ ցանկանում օգտակար լինել «Արքայական» թիմին:

-Ես հնարավորություն ունեմ Ֆլորենտինոյի հետ խոսել ամեն ինչից: Օրինակ’ ֆուտբոլի ու Չիլիի ժողովրդի’ դրա նկատմամբ վերաբերմունքից: Ինձ դուր է գալիս, որ նա այդպես սիրում է մեր երկիրը: Ես ասացի նրան, որ ուրախ կլինեմ լինել այդ ակումբի մի մասն ու նպաստել դրա հաջողությանը: «Ռեալը» շարունակում է մնալ աշխարհի ամենամեծ ակումբը,- ասել է Սամորանոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում