Մեսսի. 10 համարի մարզաշապիկ կրելը մեծ պատասխանատվություն էր
23/05/2013 14:20
Նմանատիպ
«Բարսայի» հարձավող Լեո Մեսսին խոսել է ֆուտբոլային լավ կարիերա ունենալու մանկության իր երազանքներից.
-Մանուկ հասակում միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին: 13 տարեկանում ես Արգենտինայից պետք է Բարսելոնա գայի: Որևէ մեկին չէի ճանաչում և ամեն ինչ զրոյից պետք է սկսեի: Դա այն զոհաբերություններից մեկն էր, որ պետք է անեի երազանքներիս հասնելու համար: Ես խորը ապրումներ ունեի, երբ 10 համարի մարզաշապիկը ստացա: Այն Ռոնալդինյոյինն էր, ով շատ բան է արել ակումբի համար: Ինձ համար այդ մարզաշապիկը կրելը մեծ պատասխանատվություն էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում