Բ.Սահակյանը շնորհավորել է Ս.Սարգսյանին «Հայաստան» համահայկական հիմնադրամ 20-ամյակի առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մեծարգո Սերժ Ազատի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ:

Սա համահայկական այն եզակի կառույցներից է,որի ավանդը հայկական երկու անկախ պետությունների կայացման ու զարգացման գործում իրոք անգնահատելի էՀամախմբելով աշխարհասփյուռ հայությանը համազգային գաղափարների շուրջ` նա մեծապես նպաստում է մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների իրականացմանը, Հայաստանի ու Արցախի զորացմանն ու բարգավաճմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը:

Իրգործունեության 20 տարիների ընթացքում հիմնադրամը Արցախում կյանքի է կոչել մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր ճանապարհաշինության,ջրամատակարարման, կրթական,մշակութային ու առողջապահականօբյեկտների կառուցման եւ այլ ոլորտներում:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզհիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին, մեր բարերարներին ու նվիրատուներինպանծալի հոբելյանի առթիվ եւ մաղթում ամենայն հաջողություններ ու նորանորձեռքբերումներ`այս հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում