Նախագահը մեկնում է Բրյուսել. Նախատեսված են հանդիպումներ մի շարք պաշտոնյաների հետ
03/03/2012 12:22
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 05-07-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից:
Այցի շրջանակներում Նախագահը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա. Նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Նախատեսված է նաև հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ:
Աշխատանքային այցի օրակարգում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ևս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում