Պելլեգրինին հաստատել է «Ման. Սիթիի» հետ բանակցելու փաստը

Պելլեգրինին հաստատել է «Ման. Սիթիի» հետ բանակցելու փաստը

«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում չի բացառել «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու հնարավորությունը, որը Ռոբերտո Մանչինիի հեռանալուց հետո մնացել է առանց մարզչի: Հիշեցնենք’ չիլիացի մասնագետն ավելի վաղ խոստովանել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է անդալուսյան ակումբից, քանի որ այն փոխել է իր քաղաքականությունը:

-Ես երջանիկ եմ, որ կարիերայի շարունակության լավ տարբերակներ ունեմ: «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու հնարավորությունը, իսկապես, կա,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում