Հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են մարտական դիրքերի պաշտպանությունը

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 26-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 300 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ, արձակվել է շուրջ 1200  կրակոց: 

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և քարոզչության բաժմից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ պահվածքին,  շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում