Չինաստանը վախենում է՝ Սիրիայի դեմ պատժամիջոցներին հավանություն տալը կարող է մի օր օգտագործվել իր դեմ
Նմանատիպ
Չինաստանի արտգործնախարարությունը առաջարկել է վերջ դնել Սիրիայում բռնություններին՝ կոչ անելով կողմերին, բանակցություններ վարել հրադադար կնքելու վերաբերյալ, սակայն մնում է այն կարծիքին, որ չպետք է միջամտեն երկրի ներքին գործերին, գրում է «Washington post» պարբերականը:
Պեկինի համար շատ կարևոր է, որ իր դիվանագիտական նախաձեռնությունը ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից չքննադատվի, քանի որ Չինաստանը և Ռուսաստանը խիստ քննադատվել են այն ժամանակ, երբ վետո էին կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա:
Համաձայն այդ առաջարկի՝ Սիրիայում պետք է վերջ դրվեն ռազմական գործողությունները, սակայն Չինաստանը վախենում է, որ դա արտաքին ուժերի համար առիթ կհանդիսանա դուրս գալու Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի բռնատիրական կառավարության դեմ: Այդ իսկ պատճառով, Չինաստանը, ոչ միայն կոչ է արել անհապաղ վերջ դնել բոլոր տեսակի բռնությունները, այլ նաև ՄԱԿ-ի և Արաբական Պետությունների լիգայի կողմից առաջադրված մարդասիրական օգնությունները և կողմերի միջև բանակցությունները: Առաջարկը, միևնույն ժամանակ մերժում է արտաքին միջամտությունները, պատժամիջոցները և Սիրիայի կառավարությունը փոխելու փորձերը:
«Մենք դեմ ենք Սիրիայի ներքին գործերին միջամտելուն: Չինաստանը չի ընդունում ցանկացած զինված միջամտություն կամ Սիրիայի վարչակարգը փոխելու միտում և կարծում է, որ պատժամիջոցների օգտագործումը կամ սպառնալիքը չի օգնի հարցի լուծմանը»,-ասվել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված առաջարկում:
Նշենք, որ Չինաստանը խուսափում է պատժամիջոցներ թույլատրելուց կամ մեկ այլ երկրին միջամտելուց այն պատճառով, որ վախենում է՝ այն կարող է մի օր օգտագործվել իր դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում