Չինաստանը վախենում է՝ Սիրիայի դեմ պատժամիջոցներին հավանություն տալը կարող է մի օր օգտագործվել իր դեմ

Չինաստանի արտգործնախարարությունը առաջարկել է վերջ դնել Սիրիայում բռնություններին՝ կոչ անելով կողմերին, բանակցություններ վարել հրադադար կնքելու վերաբերյալ, սակայն մնում է այն կարծիքին, որ չպետք է միջամտեն երկրի ներքին գործերին, գրում է «Washington post» պարբերականը:

Պեկինի համար շատ կարևոր է, որ իր դիվանագիտական նախաձեռնությունը  ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից չքննադատվի, քանի որ Չինաստանը և Ռուսաստանը խիստ քննադատվել են այն ժամանակ, երբ վետո էին կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա:

Համաձայն այդ առաջարկի՝ Սիրիայում պետք է վերջ դրվեն ռազմական գործողությունները, սակայն Չինաստանը վախենում է, որ դա արտաքին ուժերի համար առիթ կհանդիսանա դուրս գալու Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի բռնատիրական կառավարության դեմ: Այդ իսկ պատճառով, Չինաստանը, ոչ միայն  կոչ է արել անհապաղ վերջ դնել բոլոր տեսակի բռնությունները, այլ  նաև ՄԱԿ-ի և Արաբական Պետությունների լիգայի կողմից առաջադրված մարդասիրական օգնությունները  և կողմերի միջև բանակցությունները: Առաջարկը, միևնույն ժամանակ մերժում է արտաքին միջամտությունները, պատժամիջոցները և Սիրիայի կառավարությունը փոխելու փորձերը:

«Մենք դեմ ենք  Սիրիայի ներքին գործերին միջամտելուն: Չինաստանը չի ընդունում  ցանկացած զինված միջամտություն կամ Սիրիայի վարչակարգը փոխելու միտում և կարծում է, որ պատժամիջոցների օգտագործումը կամ սպառնալիքը չի օգնի հարցի լուծմանը»,-ասվել է  Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված առաջարկում:

Նշենք, որ Չինաստանը խուսափում է պատժամիջոցներ թույլատրելուց կամ մեկ այլ երկրին միջամտելուց այն պատճառով, որ  վախենում է՝ այն կարող է մի օր օգտագործվել իր դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում