Հայոց Ցեղասպանությունը վերապրած տատիկը տոնել է իր 102-րդ տարեդարձը

«Weymouth» ամսագիրը մի հոդված է տպագրել Հայոց մեծ եղեռնը վերապրած 102 տարեկան Աստղիկ Ալեմյանի մասին: Պարբերականը նաև ներկայացնում է լուսանկարներ կոտորածից փրկված հայուհու 102-րդ տարեդարձից:

«Աստղիկ Ալեմյանը նշել է իր ծննդյան տարեդարձը իր ընտանիքի 75 անդամների և ընկերների հետ միասին»,- գրում է ամսագիրը: Ներկայացված տեսանյությում ծեր կինը պատմում է, որ երբեք չի շպարվել, նույնիսկ իմ ամուսնության օրը:

Նա մշտապես հիշում է իր քրոջը և Ցեղասպանության սարսափելի օրերը: 1915 թ.-ի ջարդերի ժամանակ նա 5 տարեկան է եղել: Կորցնելով ծնողներին՝ երեխան ընկնում է սիրիական մանկատում, որտեղ նրան հետագայում գտնում է իր քեռին և իր հետ տանում ԱՄՆ:

Աստղիկի ամուսինը, ցավոք, այլևս իր կողքին չէ, սակայն նա շրջապատված է իր գեղեցիկ ու մեծ ընտանիքով. նա ունի 5 երեխա, 12 թոռ, 18 ծոռ և 3 կոռ (ծոռների երեխաները)։

Տիկին Ալեմյանը չնայած իր տարիքին ակտիվորեն մասնակցում է հասարակական կյանքին, քվեարկում է ընտրությունների ժամանակ, այցելում է Վեյմոութի Հայկական համայնքի ժողովներին և միջոցառումներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում