Արցախում նախապատրաստվում են Շուշիի ազատագրման 20-ամյակի միջոցառումներին
Նմանատիպ
Մարտի 6-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրների շուրջ:
Հատուկ ուշադրության կենտրոնում էին Արցախում տոնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցերը, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Այս կապակցությամբ զեկույցներով հանդես են եկել տոնակատարության կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամները:
Բակո Սահակյանը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է մանրամասն մշակել բոլոր նախատեսված միջոցառումները եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում