«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը խոսել է Պեպ Գվարդիոլայի հետ աշխատանքից ունեցած սպասելիքների մասին, ով մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Յուպ Հայնկեսին:
-Գվարդիոլան փորձառու մասնագետ է ու մեր թիմին ավելի ուժեղ կդարձնի: Նախորդ մրցաշրջանի մեր մեծ հաջողությունները խնդիր չեն լինելու նոր գլխավոր մարզչի համար: Նրա հետ ցանկանում ենք նոր հաջողություններ կերտել,- ասել է Լամը Sueddeutsche-ի հետ զրույցում: