Ֆիլ Նևիլը ավարտում է ֆուտբոլիստի կարիերան
09/06/2013 12:21
![Ֆիլ Նևիլը ավարտում է ֆուտբոլիստի կարիերան](https://times.am/v3/wp-content/uploads/2013/06/8191.png)
Նմանատիպ
«Էվերտոնի» ավագ Ֆիլ Նևիլը հայտարարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերայի ավարտի մասին, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Խաղացողը դեռ ապրիլին չէր բացառել նման հնարավորությունը, սակայն հայտարարություն է արել միայն երեկ: Նևիլի ակտիվում անցկացրած 59 հանդիպում կա Անգլիայի ազգային հավաքականի կազմում, իսկ, հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, նա վեց անգամ հաղթել է Պրեմիեր լիգայում, երեք անգամ’ Անգլիայի գավաթում ու մեկ անգամ էլ տիրացել է Չեմպիոնների լիգայի գավաթին:
Նևիլն այժմ կգլխավորի Անգլիայի երիտասարդական հավաքականը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա կարող է ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդում» Դևիդ Մոյեսի մարզչական շտաբի մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում