Չավին շարունակում է քննադատել «Ռեալին» ու Մոուրինյոյին
09/06/2013 12:28
![Չավին շարունակում է քննադատել «Ռեալին» ու Մոուրինյոյին](https://times.am/v3/wp-content/uploads/2013/06/8192.png)
Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հերթական անգամ քննադատել է «Ռեալի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով նոր մրցաշրջանից աշխատելու է «Չելսիում»:
-Ես չեմ ցանկանում’ մարդիկ մտածեն, թե անընդհատ քննադատում եմ Մոուրինյոյին: Դա իմ մտադրությունը չէ, սակայն, իհարկե, ինձ դուր չի գալիս, թե ինչպես են խաղում նրա թիմերը:
Մեծ ակումբը չի կարող խաղալ այնպես, ինչպես «Ռեալը»’ Մոուրինյոյի գլխավորությամբ: Մենք չենք փորձում, հանուն մրցակցին խանգարելու, խոտածածկը վերածել կարտոֆիլի դաշտի, մրցակցի ոտքերին հարվածել 30 հազար անգամ ու արհեստականորեն բարձրացնել խաղի լարվածությունը: Մենք դա չենք արել, երբ «Ռեալը» նույնիսկ առաջ էր մեզանից: Մենք հաղթել ենք, ոչ-ոքի ենք արել, պարտվել ենք, բայց միշտ էլ հետևողական ենք եղել մեր փիլիսոփայությանը,- ասել է Չավին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում