Yerevan
13
+8°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Տորրես. Իսպանիան ուզում է հաղթել Կոնֆեդերացիաների գավաթը

Տորրես. Իսպանիան ուզում է հաղթել Կոնֆեդերացիաների գավաթը

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորրեսը մտադիր է հաջողության հասնել Բրազիլիայում կայանալիք Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում:

-Մենք ցանկանում ենք հաղթել Կոնֆեդերացիաների գավաթը, քանի որ դա միակ տիտղոսն է, որը չի հերիքում ներկայիս թիմին: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես մրցաշրջանը շատ լավ ավարտեցի’ ինչպես անհատական, այնպես էլ թիմային առումով: Այժմ ես ցանկանում եմ ևս մեկ տիտղոս նվաճել: Ինչ վերաբերում է հիմնական կազմում հայտնվելուն, ապա բոլորս էլ ցանկանում ենք խաղալ, բայց հարկավոր է ընդունել մարզչի որոշումն ու սպասել քո հնարավորությանը,- ասել է Տորրեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում