Yerevan
13
+8°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Պերես. Ռոնալդուն «Ռեալի» պատմության մեջ կարող է հավասարվել դի Ստեֆանոյին

Պերես. Ռոնալդուն «Ռեալի» պատմության մեջ կարող է հավասարվել դի Ստեֆանոյին

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին, ում նոր պայմանագրի հարցը շատ ակտիվորեն է քննարկվում Իսպանիայում:

-Ես, ինչպես և «Ռեալի» բոլոր երկրպագուները, ցանկանում եմ, որ Ռոնալդուն այստեղ մնա երկար տարիներ: Երբ այդքան մարդիկ նույն բանն են ուզում, ապա այն չի կարող չիրականանալ: «Ռեալը» ցանկանում է դա, ես ցանկանում եմ, խաղացողը’ նույնպես: Մենք Ռոնալդուի շուրջ ենք կառուցում մեր նախագիծը: Առաջ այդպես է եղել դի Ստեֆանոյի ու Զիդանի շուրջ, իսկ այժմ’ Ռոնալդուի: Կարծում եմ’ նա «Ռեալի» պատմության մեջ կարող է հավասարվել դի Ստեֆանոյին,- ասել է Պերեսը:

Հիշեցնենք’ պորտուգալացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ գործում է մինչև 2015 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում