«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել Իգուաինի հետ
09/06/2013 13:05

Նմանատիպ
«Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսում»:
Ըստ իտալական ԶԼՄ-ների’ «բյանկորներին» պատվիրակություն է գործուղել Մադրիդ, որպեսզի խաղացողի հնարավոր տրանսֆերի առիթով բանակցություններ վարի:
Ակումբի նախագահ Անդրեա Անյելին ու գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտան արդեն Իսպանիայի մայրաքաղաքում են, որտեղ շուտով կհանդիպեն «Արքայական» ակումբի ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ արգենտինացի 25-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն. եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում