Yerevan
13
+8°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

«Ման. Յունայթեդը» փորձում է վերադարձնել Բեքհեմին

«Ման. Յունայթեդը» փորձում է վերադարձնել Բեքհեմին

«Մանչեսթեր Յունայթեդը» հուսով է վերադարձնել իր նախկին խաղացող Դևիդ Բեքհեմին’ որպես ակումբի դեսպան:

38-ամյա անգլիացին նախորդ ամիս հայտարարեց ֆուտբոլիստի կարիերայի ավարտի մասին: Ակնհայտ է, որ Դևիդն իրեն չի տեսնում մարզչական գործունեության մեջ ու դեռ պարզ չէ, թե ինչով կզբաղվի ապագայում:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, այս անորոշությունից պատրասվում են օգտվել մանկունյական ակումբի սեփականատերերը’ Գլեյզերները: Ամերիկացի գործարարները ցանկանում են, որ Բեքհեմը օգնի ակումբին մեծացնել իր ժողովրդականությունը ամբողջ աշխարհում:

Եթե նա ընդունի առաջարկը, ապա հետաքրքրիր կլինի տեսնել Բեքհեմ – սըր Ալեքս Ֆերգյուսոն դուետը, քանի որ մարզչական կարիերան ավարտած շոտլանացի մարզիչը նույնպես ակումբի դեսպանի կարգավիճակ է ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում