«Արսենալի» նպատակներն են Իգուաինը, Գյունդողանը ու Բենդերը
09/06/2013 13:24

Նմանատիպ
«Արսենալը» մոտ ժամանակներս պատրաստվում է տրանսֆերային երեք գործարք իրականացնել:
«Կանոնիերները» նախատեսում են ձեռք բերել ոչ միայն «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինին, այլև գերմանական Բունդեսլիգայի երկու կիսապաշտպանների’ Դորտմունդի «Բորուսսիայից» Իլկայ Գյունդողանին ու «Բայերից» Լարս Բենդերին, հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ թերթի տեղեկությունների’ լոնդոնյան ակումբն ընդհանուր առմամբ պատրաստվում է ծախսել 62 մլն. ֆունտ. 25 մլն.’ Իգուաինի համար, 20 մլն.’ Գյունդողանի ու 17 մլն.’ Բենդերի:
Հիշեցնենք’ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ամառային տրանսֆերների համար ակումբի ղեկավարությունից 70 մլն. ֆունտ է ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում