Yerevan
13
+8°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

«Ման. Սիթի». 25 մլն. ու Տևես` Էլ-Շաարավիի համար

«Ման. Սիթի». 25 մլն. ու Տևես` Էլ-Շաարավիի համար

«Մանչեսթեր Սիթին» շատ լրջորեն է հետաքրքրված «Միլանի» ու Իտալիայի հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավիի ծառայություններով, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների’ անգլիական ակումբը «ռոսսոներիին» առաջարկել է 25 մլն. եվրո, ինչպես նաև հարձակվող Կառլոս Տևեսի իրավունքները’ Էլ-Շաարավիի տրանսֆերի համար:

Նաև տեղեկացվում է, որ «քաղաքայինները» պատրաստ են երիտասարդ խաղացողի դիմաց անմիջապես 40 մլն. եվրո վճարել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տևեսը համաձայնել է կարիերան շարունակել «Յուվենտուսի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում