«Ռեալը» պատրաստ է Կավանիի գործարքի մեջ ներգրավվել Իգուաինին
09/06/2013 14:09

Նմանատիպ
«Ռեալը» պատրաստվում է մրցակցել «Չելսիի» հետ’ կապված «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերի հետ:
Ուրուգվայի հավաքականի 26-ամյա խաղացողին գնելու համար մադրիդյան ակումբը պատրաստ է նեապոլցիներին առաջարկել հարձակվող Գոնսալո Իգուաինին’ որպես Կավանիի տրանսֆերի փոխհատուցման մի մաս, հաղորդում է Sportmediaset-ը:
Բացի այդ, ուրուգվայցու հաջող ելույթների դեպքում «Արքայական» ակումբը մի շարք բոնուսներ կփոխանցի «Նապոլլին», ինչպես նաև ընկերական երկու հանդիպում կկազմակերպի իտալական ակումբի հետ:
Հիշեցնենք’ Կավանիի տրանսֆերային արժեքը’ 63 մլն. եվրո է: Իգուաինի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու «Յուվենտուսը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում