Yerevan
13
+8°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

«Ման. Յունայթեդին» հետաքրքրում է «Մոնակոյի» հենակետայինը

«Ման. Յունայթեդին» հետաքրքրում է «Մոնակոյի» հենակետայինը

«Մոնակոյի» հենակետային կիսապաշտպան Նամպալի Մենդին գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության տակ:

Անգլիայի չեմպիոնները պատրաստվում են օգտվել այն փաստից, որ 20-ամյա սենեգալցին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ ու կարող է այլ ակումբ տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով, հաղորդում է L’Equipe-ը:

Անձամբ Մենդին ձեռնպահ է մնացել այս փաստը մեկնաբանելուց:

-Ես ակումբի հետ համաձայնության եմ եկել, որ արձակուրդ մեկնելուց առաջ մամուլի հետ չեմ խոսելու իմ ապագայի մասին,- ասել է խաղացողը:

Ֆրանսիական երկրորդ լիգայի նախորդ առաջնությունում սենեգալցին անցկացրել է 32 հանդիպում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում