Սիլվան ուզում է Ռունիին տեսնել «ՊՍԺ»-ում
09/06/2013 14:42
![Սիլվան ուզում է Ռունիին տեսնել «ՊՍԺ»-ում](https://times.am/v3/wp-content/uploads/2013/06/8205.png)
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի պաշտպան Տիագու Սիլվան հուսով է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կտեղափոխվի հենց փարիզյան ակումբ:
Մամուլը շատ է գրել այն մասին, որ անգլիացի ֆուտբոլիստը մանկունյական ակումբը լքելու ցանկություն ունի: Կարիերայի շարունակության տարբերակներից մեկն էլ համարվում է «ՊՍԺ»-ն:
-Ես հավանում եմ այդ խաղացողին: Մենք մի քանի անգամ հանդիպել ենք ֆուտբոլային դաշտում, ու Ռունին միշտ գոլ է խփել:
Իհարկե, ես կցանկանայի, որ նա տեղափոխվեր «ՊՍԺ»: Ուեյնը զգալիորեն կամրապնդեր մեր թիմի կազմը,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում