«Ռեալը» նախապատրաստում է «Հակա-Նեյմար» օպերացիան
![«Ռեալը» նախապատրաստում է «Հակա-Նեյմար» օպերացիան](https://times.am/v3/wp-content/uploads/2013/06/8216.png)
Նմանատիպ
Կատալոնական Sport.es պարբերականը հետաքրքրական հոդվածով անդրդարձել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային քաղաքականությանը: Ըստ աղբյուրի` «Ռեալն» իրագործելու է «Հակա-Նեյմար» օպերացիա:
Ֆլորենտինո Պերեսը շատ է նյարդայնացել, որ Նեյմարն ի վերջո որոշեց տեղափոխվել «Բարսելոնա» և ոչ «Ռեալ», ուստի պատրաստվում է մի քանի տրանսֆերային ձեռքբերումներով լռեցնել բոլորին:
«Ռեալին» մոտ աղբյուրները հաղորդում են, որ մադրիդցիներն արդեն իսկ համաձայնության են եկել «Տոտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլի հետ և պատրաստվում են գնել «Բորուսսիայից» Ռոբերտ Լևանդովսկու ու «Սևիլիայից» Ժոֆֆրեյ Կոնդոգբիայի տրանսֆերային իրավունքները:
Վերջին երկուսը ևս, իբրև, տվել են իրենց համաձայնությունը և մնում է ակումբների ղեկավարների միջև փաստաթղթային հարցերի կարգավոորումը:
Պերեսն այս ձեռքբերումների վրա հսկայական գումարներ է պատրաստվում վատնել` հաշվի առնելով, որ մի փոքր էժան կլինի միայն Կոնդոգբայի տեղափոխությունը, իսկ ահա գերմանական և անգլիական ակումբների ղեկավարներն իրենց առաջատարներին փոքր գումարով զիջել չեն պատրաստվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում